ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Ազատությունն ու իրավունքը դառնում են բեռ, եթե ազատ կյանքով ապրելուն պատրաստ չես

Ազատությունն ու իրավունքը դառնում են բեռ, եթե ազատ կյանքով ապրելուն պատրաստ չես
13.05.2025 | 13:32

Որևէ երկրի կամ ժողովրդի թուլացման գործում շատ կարևոր է հասարակության բոլոր մակարդակներում պառակտում մտցնելուց բացի, այդ պառակտված մասերի միջև, հնարավորինս պարզունակ բովանդակությամբ, իրար գզելու տևական ռեժիմ ապահովելը՝ «Բա դու ո՞վ ես» մակարդակով։

Այն հասարակություններն էլ, որոնք ունեն բոլոր նախադրյալները նման գզվռտոցի համար, հեշտությամբ ընկնում են այդ որոգայթը, այսինքն այն, ինչ տեղի է ունեցել մեզ հետ անկախության ամբողջ շրջանում։

Բայց դա չի խանգարում, որ մեր բազմակուսակցական կարիկատուրային ուժերը նույն թափով շարունակեն հեռավոր ձևով քաղաքական կյանք հիշեցնող իրենց իմիտացիոն բուռն գործունեությունը։

Եվ կարելի է պատկերացնել այս ամենը կազմակերպող դրսի ուժերի զարմանքն ու հաճույքը, որոնք առաջին անգամ են տեսնում, որ մի բուռ ժողովուրդը կարող է ունենալ հարյուրավոր կուսակցություններ, քանի որ նման հաջողության նրանք երբեք սպասել չէին կարող։

Սովորաբար ազատություն և իրավունք ստանալը մարդկանց համար շատ լուրջ դրական տեղաշարժերի սկիզբ է դառնում, բայց դա միայն այն մարդկանց համար, որոնք ազատ կյանքով ապրելուն պատրաստ են։

Հակառակ դեպքում, ազատությունն ու իրավունքը դառնում են բեռ, որի հետ տևականորեն անազատ ու անիրավունք կյանքով ապրած մարդը չի իմանում, թե ինչ անի և, Չարենցի ասած տղուկի նման, մատը բերանը տանելու փոխարեն ուրիշ տեղեր է տանում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1812

Մեկնաբանություններ